Log in
E-mail
Password
Remember
Forgot password ?
Become a member for free
Sign up
Sign up
New member
Sign up for FREE
New customer
Discover our services
Settings
Settings
Dynamic quotes 
OFFON

MarketScreener Homepage  >  News  >  Economy & Forex  >  All News

News : Economy & Forex
Latest NewsCompaniesMarketsEconomy & ForexCommoditiesInterest RatesBusiness LeadersFinance Pro.CalendarSectors 
All NewsEconomyCurrencies / ForexCryptocurrenciesEconomic EventsPress releases

ԱԶԲ-Ն ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ 20 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ&#

share with twitter share with LinkedIn share with facebook
06/03/2020 | 03:51am EDT
ԱԶԲ-Ն ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ 20 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՇՐՋԱՆԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
News Release | 2 June 2020

ԵՐԵՎԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆ (Հունիսի 2, 2020թ.) - Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ) ստորագրեցին շրջանառու կապիտալին աջակցման գործիքի՝ 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիրը՝ ուղղված կենսական նշանակության էլեկտրամատակարարման ապահովմանն այն ժամանակաշրջանում, երբ երկիրը նոր թագավարակի (COVID-19) համավարակի ազդեցությունները կառավարելուն ուղղված միջոցառումներ է իրականացնում։

ՀԷՑ-ը հանդիսանում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ամբողջ ցանցի շահագործման և պահպանման միակ պատասխանատուն, որը ծառայություններ է մատուցում ավելի քան 1 միլիոն սպառողի։ Այս օժանդակությունը կամրապնդի ՀԷՑ-ի իրացվելիությունը, ինչը հնարավորություն կընձեռի պահպանել կայուն և բարձրորակ ծառայությունների մատուցումը համավարակի ընթացքում։ Հայաստանի բոլոր տնային տնտեսությունները և բիզնեսները կշահեն էլեկտրաէներգիայի անընդհատ մատակարարումից։

Վարկային համաձայնագիրը ստորագրեցին ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Էներգամատակարարման ապահովումը թույլ կտա երկրում տնտեսական գործունեություն իրականացնել և կնպաստի Հայաստանում համավարակի դեմ արդյունավետ պայքարին»,- ասաց պրն. Չակրաբորտին: «ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, և ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար: Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար»:

«Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշեց պրն. Հարությունյանը: «Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ին ու մեր բոլոր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»:

ՀԷՑ-ը «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության սեփականությունն է: «Տաշիր Գրուպը» արդյունաբերական և շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի արդյունաբերական ոլորտներում: 2017թ-ին ԱԶԲ-ն հաստատեց 80 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը ՀԷՑ-ին, որով նախատեսվում էր բարելավել էլեկտրաէներգիայի բաշխումը և մեծացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը:

ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։

Subjects

Disclaimer

ADB - Asian Development Bank published this content on 02 June 2020 and is solely responsible for the information contained therein. Distributed by Public, unedited and unaltered, on 03 June 2020 07:50:07 UTC

share with twitter share with LinkedIn share with facebook
Latest news "Economy & Forex"
10:28aFlorida covid-19 current hospitalizations at 7,239 as of saturday morning - state health dept
RE
10:28aFlorida coronavirus cases rise by 10,360 on saturday to 254,511 total - state health dept
RE
10:21aGerman states to borrow 95 bln euros to cushion virus fallout
RE
09:46aDubai announces new coronavirus economic support worth over $400 million
RE
09:39aDubai announces new coronavirus economic support worth over $400 million
RE
09:15aPolice Wrestle With Surge in Crime in U.S. Cities Amid Defunding Efforts
DJ
07:56aMusk overtakes Buffet as world's 7th richest man
RE
06:51aOIL INDIA : Blowout at Baghjan OIL Well, status as on 11.07.2020
PU
05:45aBurger Chain Turns Pioneer for New Small-Business Bankruptcy Law
DJ
05:43aGoya chief executive sparks backlash over praise for Trump
RE
Latest news "Economy & Forex"